211652_close_icon
views-count15435 դիտում article-date 23:34 24-01-2020

Նիկոլ Փաշինյանը գաղտնի այցելել է ՀՔԾ. Hraparak.am

[url=https://hraparak.am/post/a741765f4d60315d9e266cfd43b82161?fbclid=IwAR29xdlIMMKbl-7kvqfEGwCKbFAncETW99dnMv-e6zP_iJId4NMVeUrMZBY]Hraparak.am[/url]-ը գրում է. Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիս է տալիս։ Ընդ որում՝ ասուլիսի մեկնող լրագրողներին կառավարությունն անգամ փոխադրամիջոց չտրամադրեց։ Սակայն ասուլիսի մեկնելուց առաջ՝ այսօր ժամը 5-ին մոտ, Փաշինյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քանի որ ՀՔԾ-ն նախաքննական մարմին է, եւ այնտեղ կարելի է այցելել միայն բացատրություն կամ ցուցմունք տալու։ Մեզ ասացին, որ այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների եւ նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։ Վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին եւ հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»։

Նմանատիպ նյութեր