211652_close_icon
views-count4971 դիտում article-date 22:10 24-01-2020

2019–ին պաշտպանական գերատեսչությունները և ՔԿ-ն հայտնել են 19 զինծառայողի մահվան մասին, 39 դեպքի մասին առաջինը հայտնի է դարձել մամուլից. հայկական զինուժի կորուստները 2019–ին. Razm.info

Հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) [url=https://razm.info/139541]Razm.info [/url]մասնագիտացված կայքին հայտնի է 2019թ․ 49 զինծառայողի մահվան մասին, որոնցից 14–ը ժամկետային են։ Ըստ աղբյուրի՝ 2019–ին պաշտպանական գերատեսչությունները և քննչական կոմիտեն հայտնել են 19 զինծառայողի մահվան մասին, մյուս 39 դեպքի մասին առաջինը հայտնի է դարձել մամուլից (9 դեպք) կամ ՀՀ դատախազություն ուղարկված Ռազմինֆոյի հարցման պատասխաններից (21 դեպք)։ Նշվում է, որ պետական կառույցները ունեն բանակում մահվան դեպքերը տարբերակում են որպես «ծառայության հետ կապված» և «ծառայության հետ չկապված»։ Վերջինների դեպքում պաշտպանական գերատեսչությունները հաղորդագրություն չեն տարածում, սակայն 2019–ին, ըստ դատախազությունից եկած գրությունների, գրանցվել է պաշտպանական գերատեսչությունների կողմից երեք զինծառայողի «ծառայության հետ ԿԱՊՎԱԾ» մահվան դեպք, որոնց մասին չի հայտարարվել․ Էդգար Գրիգորյան, Արծվիկ Ղարիբյան, Արայիկ Ծատրյան։ Նախորդ տարում հակառակորդի կրակից զոհվել է 4 զինծառայող՝ հունիս, հուլիս և հոկտեմբեր ամիսներինին։ Թվով 45 ոչ մարտական կորուստների պատճառներն եղել են ինքնասպանությունը/ինքնապանության հասցնելը (10 դեպք), ավտովթարները (15), հիվանդությունները (13), սպանությունները (4), զենքի հետ վարվելու կանոնների խախտումը (1), դժբախտ պատահարները (2): [img]https://st0.shamshyan.com/editor/0757090001579889282311063.jpg[/img] Նշենք, որ Razm.info-ն սկսել է հայկական բանակի կորուստների վիճակագրություն կազմել 2013 թվականից և այդ տարուց ի վեր 2019–ին գրանցվել է ամենափոքր թվով մարտական կորուստները։ [img]https://st0.shamshyan.com/editor/0149922001579889292142391.jpg[/img] Մանրամասներն՝ [url=https://razm.info/139541]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր