211652_close_icon
views-count7303 դիտում article-date 20:53 24-01-2020

«Գնա չստացված դերերդ վերապրի». Գեւորգ Պետրոսյանը՝ Արթուր Մանուկյանին. News.am

Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի այն հայտարարությանը, որ հարյուր հազարավոր մարդիկ սխալվել են՝ ԲՀԿ-ին ընտրելով։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Այդպես է լինում... Երբ մարդը հայտնվում է իր հետ կապ չունեցող կարգավիճակում, ցայտնոտից դուրս գալ չի հաջողվում, եւ դա արտահայտվում է տարատեսակ մտաժայթքումներով: Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար: Մի հարցնող լինի, տո ա՜յ մոլորյալ մանդատակիր, դու ընդհանրապես ի՞նչ գործ ունես երկրի օրենսդիր մարմնում, ո՞րն ա այդտեղ քո աառաքելությունը, գնա չստացված դերերդ վերապրի... Դու պատկերացնում ես՞ քո զբաղմունքը պատգամավորի պաշտոնից հետո... Գործ չունես, մի պատկերացրու, հետդ մի բան կլինի...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր