211652_close_icon
views-count68286 դիտում article-date 20:29 24-01-2020

Սյունիքի մարզի սահմանամերձ Մուցք գյուղի բնակիչները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Դուք կարող եք այնպես անել, որ մեր գյուղին էլ արև կպնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 24-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] են դիմել Սյունիքի մարզի Մուցք գյուղի մի խումբ բնակիչներ, ովքեր խնդրանքով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բնակիչները, դիմելով վարչապետին, ասում են. «Հարգելի պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, մենք տեղեկացել ենք, որ դուք՝ որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, առաջիկայում հերթական մամուլի ասուլիսն եք տալու և այն տեղի է ունենալու Սյունիքի մարզում: Ուզում ենք Ձեզ խնդրել, որ մինչ դուք Կապանում կպատասխանեք լրագրողների հարցերին, Սյունիքի մարզպետին ու տարածքային կառավարման նախարարին հորդորեք մեկ անգամ գոնե այցելեն մեր գյուղ»: Բնակիչները իրենց նամակում նաև գրում են. «Մուցք գյուղը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան համայնքից 24 կմ հեռու դեպի Նախիջևանի սահման: Վերջին անգամ գյուղ մտնող և գյուղի ճանապարհը ասֆալտապատվել է ԽՍՀՄ տարիներին: Հիմա ճանապարհը գտնվում է շատ անբարեկարգ վիճակում: Մայրուղուց մինչև գյուղ 13 կմ է, մոտակա Շաղատ գյուղից գրեթե անանցանելի է ճանապարհը, մանավանդ անձրևին և ձմռանը: Ճանապարհն ամբողջովին քարուքանդ եղած է և դժվարանցանելի՝ թե՛ միկրոավտոբուսների, և թե՛ մարդատար ավտոմեքենաների համար: Նույն ճանապարհից օգտվում են նաև պաշտպանության նախարարության բեռնատար ավտոմեքենաները: Այս պահին առավել դժվարանցանելի է Շաղատ համայնքից դեպի Մուցք գյուղ տանող ճանապարհահատվածը: Այն այնքան նեղ է, որ չի կատարվում ջրահեռացում ու դրա պատճառով ձմռանը ճանապարհը դառնում է ավելի անանցանելի՝ գյուղաբնակների համար բազմաթիվ խնդիրներ առաջացնելով: Հարգելի վարչապետ, բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին ու միայն որպես պատասխան ստացել ենք խոստումներ ու այսպես երկար ու ձիգ տարիներ: Հարգելի և սիրելի Նիկոլ Փաշինյան, խնդրում ենք Ձեզ աջակցել և պատկան մարմիններին հանձնարարել, որ այս մի քանի կիլոմետրանոց ճանապարհը վերանորոգեն: Չէ՞ որ մենք մեր գյուղով սահմանակից ենք Նախիջևանին, ուզում ենք հավատալ, որ դուք, ում շնոհիվ բազմաթիվ գյուղերի ճանապարհներ են վերակառուցվել ու վերանորոգվել, մեր խնդիրն էլ կլուծեք և բաց ճակատով կասենք՝ ժողովրդի սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ մեր գյուղին էլ արև կպավ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր