211652_close_icon
views-count6073 դիտում article-date 20:13 24-01-2020

Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձյուն է տեղում

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ[/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն: [b]Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: [color=#A40000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/color]

Նմանատիպ նյութեր