211652_close_icon
views-count5075 դիտում article-date 17:40 24-01-2020

Զավեշտալի դրվագ Ռուսաստանի հոկեյի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի հոկեյի առաջնության «Ակ Բարս» (Կազան) - «Սալավաթ Յուլաև» (Ուֆա) խաղում զավեշտալի դրվագ է գրանցվել, որն էլ կանխորոշել է հանդիպման ելքը: Հյուրերի ֆինն դարպասապահ Յուհա Մեցոլան չափազանց վաղ է սկսել տոնել ետ մղած բուլիտը (հոկեյի տուգանային հարվածը): Բուլիտների սերիայի հինգերորդ փորձում ֆինն դարպասապահը ետ է մղել Ստանիսլավ Գալիևի հարվածը: Տափօղակը վեր է բարձրացել և դարպասապահի տեսադաշտից կորել: Վերջինս մտածելով, որ հարցը լուծված է, ձեռքերը հաղթական վեր է հանել: Չիրացված տուգանային հարվածը կլիներ «Սալավաթի» հաղթանակը, սակայն նենգ տափօղակը ընկնելով սառույցին, ետ է մղվել դեպի դարպասը և գոլը հաշվել են: Արդյունքում այս խաղում հաղթել է «Ակ Բարսը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր