211652_close_icon
views-count2263 դիտում article-date 14:29 24-01-2020

Հաստատվել է տնտեսավարող սուբյեկտների շրջանակը, որոնց մոտ տեսչական ստուգումները կարվեն վեց ամիսը մեկ

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է այն տնտեսավարող սուբյեկտների վերանայված շրջանակը, որոնց մոտ բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված ստուգումները իրականացվելու են վեց ամիսը մեկ պարբերականությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից, ստուգումներն անցկացնելու իրավասությունը վերապահվել է երկու տեսչական մարմինների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Փոփոխությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման մեջ։ Ցանկը՝ կից լուսանկարում: [img]https://st0.shamshyan.com/editor/0651699001579861453110854.jpg[/img]

Նմանատիպ նյութեր