211652_close_icon
views-count9547 դիտում article-date 12:35 24-01-2020

Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճիշտ ձևավորել նոր աշխատակիցներից կազմված անձնակազմը, մոտիվացնել և զարգացնել նրանց՝ կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար. սա է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առջև դրված գլխավոր նպատակներից մեկը: Օրերս Բանկի թիմն արդյունավետ և դրական հույզերով լի օր անցկացրեց Վանաձոր քաղաքում, որտեղ կազմակերպվել էր հանդիպում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 9 մասնաճյուղերի նոր աշխատակիցների հետ: Հանդիպման նպատակը կորպորատիվ մշակույթ ձևավորելն էր, որպեսզի յուրաքանչյուր աշխատող իրեն զգա թիմի մի մասնիկը, հասկանա աշխատանքի իր դիրքից բխող պատասխանատվությունը, տիրապետի Բանկի առաքելության, զարգացման և տեսլականի մասին տեղեկատվությանը, կիսի բրենդի արժեքները: ՙԴուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան՝ մեր հաճախորդների և ինքներդ ձեր համար՚,-նորեկներին իր խոսքն ուղղեց ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը: Նոր աշխատակիցներին ներկայացվեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ռազմավարական ուղղությունները, խոսվեց այն մասին, թե ինչպես արդարացնել հաճախորդների սպասումները, ինչպես է ձևավորվում փոխգործակցությունը Բանկի գլխամասի և մասնաճյուղերի միջև: Լսվեցին նաև նրանց կարծիքները՝ աշխատանքային նոր միջավայրում հարմարվելու, հնարավոր խնդիրների հետ բախվելու, մյուս մասնաճյուղերի աշխատակիցների հետ հարաբերվելու վերաբերյալ: Հետաքրքիր և արդյունավետ զրույցի արդյունքում մասնակիցները եկան այն եզրակցության, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս միմյանց ավելի շատ վստահել և դա շատ է օգնում նոր բարձունքներ նվաճելիս: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կարևորելով Հայաստանի բանկային շուկայում երիտասարդ, տաղանդավոր և աշխատասեր անձնակազմի առկայությունը` շարունակելու է սկսնակների համար իրականացնել մասնագիտական ոլորտում նոր հորիզոններ բացահայտելու քաղաքականությունը: [b]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ… [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր