4302 դիտում
17:23 23-01-2020
Կառավարությունն արտոնություն տրամադրեց կաթնամթերքի արտադրության ներդրումային ծրագրին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-ին:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող հումքը օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար:
Նախարարի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է առաջիկա երեք տարիների ընթացքում Իրանից ներմուծել 12 հազար տոննա կաթնային սերուցք՝ 11 մլրդ դրամ արժեքով:
«Մենք քննարկել ենք՝ արդյոք սրանով չե՞նք վնասում տեղական կաթ արտադրողներին: Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող ազդել կաթի շուկայի առաջարկի վրա: Այս արտոնության արդյունքում կազմակերպությունը կստանա մաքսատուրքից ազատում 1,65 մլրդ դրամի չափով: ՀՀ բյուջեի նվազումը կկազմի 20,1 մլն դրամ»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ընկերությունն ունի 318 աշխատակից, այս ծրագրի արդյունքում ևս 15 նոր աշխատատեղ կստեղծվի՝ 140 հազար դրամ միջին աշխատավարձով:
Նմանատիպ նյութեր
1719 դիտում
13:25 09-07-2020
Կառավարությունն արտոնություն տվեց Արմավիրում արևային կայանի կառուցման ներդրումային ծրագրին
2024 դիտում
16:31 02-05-2019
Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությանը
1908 դիտում
13:08 10-09-2020
Կառավարությունն արտոնություն տրամադրեց դիմակների արտադրությամբ զբաղվող ընկերությանը
Այս բաժնից
289 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
703 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
295 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին