211652_close_icon
views-count3133 դիտում article-date 21:22 22-01-2020

Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա լավագույն ծանրորդի կոչման հավակնորդ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան քվեարկություն է անցկացնում իր պաշտոնական կայքում` պարզելու երկրպագուների վարկածով 2019 թվականի լավագույն ծանրորդին: Հավակնորդների թվում է նաև 22-ամյա հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը 2019 թվականին հռչակվել է Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն, հայտնում է [url=https://armsport.am/2020/01/22/%d5%bd%d5%ab%d5%b4%d5%b8%d5%b6-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab%d6%80%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%af%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1/]Armsport.am[/url]-ը: Քվեարկությունը կավարտվի փետրվարի 10-ին: Բացի Սիմոն Մարտիրոսյանից, տարվա լավագույնի կոչմանը ևս 4 ծանրորդ է հավակնում` Օմ Յուն Չոլը (Հյս. Կորեա), Շի Չժիյունը (Չինաստան), Լյույ Սյոցզյունը (Չինաստան) ու Լաշա Տալախաձեն (Վրաստան):

Նմանատիպ նյութեր