211652_close_icon
views-count192070 դիտում article-date 16:45 22-01-2020

200-ից ավելի պտղատու ծառերի սպանդ՝ Արարատի մարզում. գյուղացիները հայտարարում են, որ վանդալիզմի հեղինակը Արարատի նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, հերթական վանդալիզմն է տեղի ունեցել բնության նկատմամբ։ Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Այգավան գյուղի վարչական տարածքում քոքից կտրել են 200-ից ավելի տարբեր տեսակի պտղատու ծառեր։ Տականքը կամ տականքները կտրել են ծիրանենի, տանձենի, խնձորենի, բալենի, ընկուզենի և այլ տեսակի ծառեր, որոնք տնկվել են 20-25 տարի առաջ։ Կային նաև ծառեր, որոնք մատղաշ էին, և տականքների ձեռքը անգամ այդ ծառերի վրա է գնացել։ Այս պահին ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի և ոստիկանության Արարատի բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները հաշվում են, թե քանի ծառ է կտրվել։ Նշված հատվածում գտնվող մի քանի գյուղացիներ ասում էին, որ իրենք այս վանդալիզմի մեջ կասկածում են Արարատի նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին. «Միայն նրա նման հայրենիք չսիրողը նման ոտնձգություն կկատարեր»։ Ֆոտոլրագրողի հարցին՝ ինչքանո՞վ են վստահ, որ Ա. Գրիգորյանն է այս ամենի հեղինակը, գյուղացիներն ասում էին. «Եվ վստահ ենք, և համոզված։ Եթե նա չկտրեր էլ, ապա նրա դաբռոյով են ծառերի հերն անիծել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայքարում է նման տզրուկների ու թափթփուկների դեմ և աշխատանքներ է կատարում, որպեսզի հանրապետությունում ավելանան կանաչ զանգվածները, մինչդեռ Ա. Գրիգորյանի նմանները նման ծանր հանցագործություն են կատարում։ Ի՞նչ տարբերություն՝ 1 տարեկան երեխայի սպանես, թե 1 տարվա մատղաշ ծառը քոքից կտրես։ Դա էլ է հանցագործություն։ Հույս ունենք, որ ոստիկանութունը կհայտնաբերի ծառասպաններին, ովքեր օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության»։ Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրատվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր