211652_close_icon
views-count86501 դիտում article-date 11:49 22-01-2020

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի դեմ մահափորձը պատվիրող 50-ամյա կասկածյալը ներկայացել է քննչական բաժին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ՝ 50-ամյա Պետրոս Սահակյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ դեռ ամիսներ առաջ, ում երեկ նաև մեղադրանք է առաջադրվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու մեջ, ով կասկածվում է նաև 2018 թվականին գործարարին պատկանող տարածքում վիճաբանություն անելու և ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/20/1075193/]հայտնել[/url] էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ 2017 թվականի օգոստոս ամսին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Մի խումբ անձինք, ովքեր հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են եղել, այցելել էին այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր և առաջարկել, որպեսզի պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Սակայն ԱԺ պատգամավորը մերժել էր նրանց առաջարկը, որը հետո վերածվել էր փոխադարձ վիրավորանքներ արտահայտելուն, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով «օրենքով գող» էր, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել էր Մ. Մանուկյանի գլխին: Ու մինչ «գողականները» կփորձեին գործարանից դուրս գալ, գործարանի աշխատակիցները քոթակի էին ենթարկել նրանց: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, կատարվածի մասին Աբովյանի ոստիկանությունը չէր իմացել, քանի որ թե՛ նախկին պատգամավորը, թե՛ «օրենքով գողն» ու նրա համակիրներն այս դեպքը փորձել էին կոծկել՝ մտածելով, որ «պատվաբեր չէ», որ այս դեպքով զբաղվեն իրավապահները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր