հիմնական կայք
Լրահոս

Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. Քրգործը ենթակա է կարճման. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փաստինֆո»

Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. Քրգործը ենթակա է կարճման. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փաստինֆո» Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ քրեական գործը հարուցելիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործառութային անձեռնմխելիությունը չի հաղթահարվել։ «Փաստինֆո»-ի հաղորդման ժամանակ հայտարարել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը:


Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վիճարկվել էր վերադասության կարգով: Վերաքննիչ դատարանը` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բեկանել է այն: «Ըստ էության դատարանը բեկանելու հիմք էր դիտարկել այն, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ և անօրինական որոշում է այնքանով, որ տվյալ որոշմամբ փաստացի արդեն իրականացվել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության»,-նշեց Գեորգի Մելիքյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Փաստաբան Գ.Մելիքյանի հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք