211652_close_icon
views-count2217 դիտում article-date 10:29 22-01-2020

ՊՎԾ-ից լուրջ բացահայտումներ սպասելն անլրջություն կլիներ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկու­թյունների համաձայն՝ Պետական վերահսկողական ծառայությունում ար­շալույսները խաղաղ չեն: Ըստ աղբյուրի՝ այդ կառույցում այդպես էլ չեն կարողա­նում կոռուպցիոն բացահայտումները մինչև վերջ հասցնել՝ հրամցնելով հանրությանը: Բանն այն է, որ, աղբյուրի փոխանցմամբ, ՊՎԾ-ի վրա «դուրս են գա­լիս» տարաբնույթ ծանոթ-բարեկամներ՝ խնդրելով, որ այս կամ այն խնդրի մասին չբարձրաձայնեն: Ավելին՝ վիճակը շատ ավելի անմխի­թար է՝ հաշվի առնելով նաև այս հանգա­մանքը: Ասում են նաև, որ ՊՎԾ-ի «թավ­շյա» ղեկավարները ծառայության մուտ­քի մոտ հաճախ են միմյանց հետ վիճում՝ մինչև իսկ մեքենա կայանելու հետ կապ­ված: «Մի խոսքով՝ լրիվ մսուր-մանկապարտեզ, որից լուրջ բացահայտումներ սպասելն արդեն անլրջություն կլիներ»,- նշեց մեր աղբյուրը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր