211652_close_icon
views-count4373 դիտում article-date 09:49 22-01-2020

Ավարո-Կախեթական ճանապարհը՝ Լարսին այլընտրանք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հարևան Վրաստանում և Ռուսաստանում սկսել են խոսել և մտածել Վերին Լարսին այլընտրանք ևս մեկ ճանապարհի կառուցման հնարավորության մասին: Խոսքը Ավարո-Կախեթական ճանապարհի մասին է, որը վրացական Կախեթին միացնում է Դաղստանի հետ: Այս ճանապարհը Խորհրդային Միության տարիներին գործել է, սակայն այժմ կիսաքանդ վիճակում է և փակ է: Ավելի վաղ մենք գրել էինք Վրաստանը Չեչնիային միացնող ճանապարհի կառուցման հնարավորության մասին: Վրացական և ռուսական կողմերը հասկանում են, որ «Վերին Լարս» անցակետի թողունակությունը չի բավարարում ներկա պահանջներին, և մտածում են այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին: Ավարո-Կախեթական ճանապարհի կառուցման նախնական արժեքը 600-700 մլն դոլար է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր