հիմնական կայք
Լրահոս

Վերադասավորումներ՝ դիվանագիտական կորպուսում. Րաֆֆի Հովհաննիսյանին անակնկալ է սպասվում. «Փաստ»

Վերադասավորումներ՝ դիվանագիտական կորպուսում. Րաֆֆի Հովհաննիսյանին անակնկալ է սպասվում. «Փաստ» «Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում լուրջ վերադասավորումներ են սպասվում ՀՀ դիվանագիտական կորպուսում. չի բացառվում, որ ՀՀ դեսպանների հետկանչի նոր ալիք սկսվի։


Նիկոլ Փաշինյանը քանիցս դժգոհել է դեսպանների աշխատանքից՝ ակնարկելով, թե նրանցից ոմանք զբաղված են «սաբոտաժով» և գրեթե ոչ մի խնդիր չեն կարգավորում։ Դժգոհությունների համար լուրջ առիթ են հանդիսացել նաև ներդրումային գործընթացներին դեսպանների պասիվ մասնակցությունը։


Տարեվերջին ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետն ակնարկել է, որ դեսպանների հետկանչի հարցը կառավարության «խոշորացույցի» տակ է, ուստի պետք է ներդնել հնարավոր բոլոր ջանքերը հեղափոխության կարևորությունը համապատասխան «բացվածությամբ» ներկայացնելու համար։

Թերթի՝ ԱԳՆ աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում Փաշինյանը նաև նոր դիվանագիտական կոչումներ կշնորհի. այստեղ էլ հանրությանը սպասվում են լուրջ անակնկալներ։ Մասնավորապես, թերթին տեղեկություն է հասել, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի կոչում է շնորհվելու Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք