211652_close_icon
views-count1782 դիտում article-date 22:40 21-01-2020

«Մայքրոսոֆթ»-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել ATOM ծրագրի համար․ ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել է ընկերության Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի գործադիր փոխնախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի (WCB) գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆի հետ: Կարևորելով ընկերության հետ համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է տեխնոլոգիական և կրթական հանգույց դառնալու՝ Հայաստանի հնարավորությունները։ Ջուդսոն Ալթհոֆն ասել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցությամբ, մասնավորապես, արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և մի շարք այլ ուղղություններով։ Համակարծիք լինելով, որ «Մայքրոսոֆթ»-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական հիշյալ ծրագրի համար՝ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և առաջիկայում ստորագրել փոխգործակցության մասին հուշագիր։ Անդրադարձ է եղել նաև կրթական ոլորտում համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր