211652_close_icon
views-count27931 դիտում article-date 18:18 21-01-2020

Անասնապահությամբ զբաղվող գյուղացիները ցանկացել են փակել Վանաձոր-Երեւան ավտոճանապարհը. Ժամանել է տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 21-ին, Լոռու մարզի գյուղական համայնքների անասնապահությամբ զբաղվող մի շարք բնակիչներ ցանկացել են փակել Վանաձոր-Երեւան ավտոճանապարհը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն իրենց այդ քայլով դեմ են արտահայտվում անասունների՝ միայն սպանդանոցներում մորթի ենթարկելու որոշման դեմ: Բնակիչների հետ հանդիպել են Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանն ու ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Վազգեն Թորոսյանը: Մարզպետարանի պաշտոնյան լսել է բողոքող գյուղացիների դժգոհություններն ու անհանգստությունները, տվել բացատրություններ: Ոստիկանապետի ու մարզպետարանի պաշտոնիայի հետ բանակցություններից հետո գյուղացիները հետ են կանգնել ճանապարհը փակելու մտքից, խոստանալով վաղը եւս հավաքվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր