211652_close_icon
views-count2946 դիտում article-date 16:59 21-01-2020

Կիլիան Մբապե. «Լիվերպուլը» կարծես մեքենա լինի

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է «Լիվերպուլի» տպավորիչ մրցելույթները: «Այն, թե ինչպես է ներկա պահին խաղում «Լիվերպուլը», ապշեցնող է: Դա մեքենա է: Նրանք գտել են իրենց ռիթմն ու պատրաստ են օրը օրի վրա խաղալ: Նրանք առաջնությունում չեն պարտվել: Նայում եք նրանց վրա ու մտածում, որ դա հեշտ է, սակայն դա այդպես չէ: Տղաները կենտրոնացած են, նրանք երեք օրը մեկ հանդիպում են անցկացնում և մշտապես հաղթում: Այժմ խնդիրն այն է, որ բոլորը «Լիվերպուլին» հետևում են, մտածում, թե ինչ կարող են անել նրանց հետ: «Կարմիրներին» պետք է ապացուցել, որ նրանք նորից ուժեղ են: Դա հիանալի թիմ է՝ հիանալի մարզչով», ասել է Մբապեն:

Նմանատիպ նյութեր