211652_close_icon
views-count2154 դիտում article-date 16:09 21-01-2020

Եվրո-2022. Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզահավաք է սկսում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի հավաքականի դեմ երկու ընկերական խաղերից հետո շարունակում է նախապատրաստվել ԵՎՐՈ 2022-ի նախընտրական փուլին, որը կկայանա Բելգիայում՝ հունվարի 29-ից փետրվարի 1-ը։ Նախապատրաստական փուլի շրջանակներում ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզահավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ հունվարի 21-ից 26-ը։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզահավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Սարո Գալստյան – «Լեո» Անդրանիկ Կարապետյան – «Լեո» Գարեգին Մաշումյան – «Լեո» Հակոբ Ուզունյան – «Լեո» Գոռ Սարգսյան – «Լեո» Խաչատուր Միքայելյան – «Արարատ-Արմենիա» Սարգիս Նասիբյան – «Արարատ-Արմենիա» Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս – «Լեո» Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա – «Ժետիսու» (Ղազախստան) Էնրիկե Կոստա Դա Սիլվա – «Քինգերշեյմ» (Ֆրանսիա) Լուան Մյուլլեր Բարբոսա – «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա) Դավիթ Ասլանյան – «Տյումեն» (Ռուսաստան) Մամիկոն Ոսկանյան – ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան) Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան) Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան) Էմին Ղարաբեքիանս – «Մոբելկարիմի» (Իրան) Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)

Նմանատիպ նյութեր