211652_close_icon
views-count9723 դիտում article-date 14:23 21-01-2020

Եթե ԱԺ-ից հեռացվում է ԲՀԿ 4 պատգամավոր, ապա պետք է հեռացվի նաեւ սադրիչը` պարոն Բաբաջանյանը. Արման Աբովյան. News.am

Պարոն Բաբաջանյանն արդեն որերորդ անգամ սադրում է: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը` անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին եւ դրան հաջորդած [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/21/1145447/]միջադեպին[/url], հայտնում է [url=https://news.am/arm/news/555692.html?fbclid=IwAR0MobJORtc54NQKUXuKwOOcRRCZbLvyRkVJ0XPzT1iUq7wnenvDU9heMRw]News.am[/url]-ը։ «Հասկանում եմ` ինչի համար է նա սադրում, որ լրատվամիջոցում, որը պարոն Բաբաջանյանի հովանավորության տակ է, հայտնվի մի գրառում` «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանում է կրիմինալը»: Ոչ, կրկին անգամ անգամ ոչ, չի ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչը գոյություն չունի: ԲՀԿ-ն պաշտպանում է քաղաքացու իրավունքները, եւ այս օրենքը ոտնահարում է ոչ թե, այսպես կոչված, գողական աշխարհին, այլ հենց քաղաքացու իրավունքները»,-ասաց նա եւ կոչ արեց բոլորին հանգստանալ: Արման Աբովյանը բոլորին կոչ արեց բոլորին հանգստանալ, որպեսզի չտանենք սրման, որովհետեւ արդեն իսկ Facebook-ում տեսնում է անընդունելի գրառումներ. «Հիմա մենք էլ գրառումներ անե՞նք»: Ես հասկանում եմ իրական նպատակը՝ կրկին անգամ մեզ ներգափոխելով մեր դիրքորոշումը, բերել բավականին հասկանալի եզրույթները մեր վրա փաթաթել»,-ասաց նա: Դիմելով ԱԺ նախագահությանը՝ Արման Աբովյանն ասաց. «Եթե կարգապահական պատճառով «Բարգավաճ Հայաստանի» չորս պատգամավոր է հեռացվում, ապա, ես կարծում եմ, որ պետք է հեռացվի նաեւ սադրիչը` պարոն Բաբաջանյանը»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/555692.html?fbclid=IwAR0MobJORtc54NQKUXuKwOOcRRCZbLvyRkVJ0XPzT1iUq7wnenvDU9heMRw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր