211652_close_icon
views-count1986 դիտում article-date 14:36 21-01-2020

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին առնչվող օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: «[url=https://armenpress.am/arm/news/1002034.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ հունվարի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի նիստում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Ըստ նրա՝ նախատեսվող փոփոխությամբ վարչապետին կամ կառավարությանը օրենքով նախատեսված ենթակա մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով:

Նմանատիպ նյութեր