հիմնական կայք
Լրահոս

Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային ժողով՝ պարզաբանելու ծննդատների փակման որոշումը. «Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային ժողով՝ պարզաբանելու ծննդատների փակման որոշումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում լսումներ հրավիրել, որը կվերաբերի ծննդատների ֆինանսավորման դադարեցման կամ, այսպես ասած, փակման հարցին: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ հանձնաժողովի ներկայացուցիչներն այժմ փորձում են օրը հստակեցնել: Բանն այն է, որ առաջիկա օրերին խորհրդարանում լիագումար նիստեր են ընթանում, ինչի համար լսումների օրվա հետ կապված խնդիր է առաջացել:


Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը պատրաստվում է խորհրդարան հրավիրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ոլորտին առնչվող անձանց և պարզաբանումներ պահանջել՝ ծննդատների փակման որոշման հետ կապված:


Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունեն իրենք այդ հարցի հետ կապված: «Մինչև այս պահը իմ լսած պատճառաբանությունները դեռևս չեն բավարարում ինձ, և դրա պատճառով մենք շուտով պատրաստվում ենք քննարկում շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի փորձենք պատճառները տեսնենք: Մենք չենք խոսել նախարարի հետ, և խմբակցության հետ հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի երկու ակտիվ անդամներ Հայաստանում չեն եղել, և մենք դրա մասին չենք իմացել: Մենք գտնվում էինք շատ կարևոր գործուղման մեջ, հետևաբար ես չեմ լսել, թե ինչ հարցեր են հնչել հանդիպման ժամանակ, և ինչպես է այդ հարցերին պատասխանել նախարարը»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք