211652_close_icon
views-count40410 դիտում article-date 09:35 21-01-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Մ-ի վարած Opel մակնիշի 34 ON 574 համարանիշի և Գավառ քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Հայկ Գ-ի վարած Toyota մակնիշի 77 TN 117 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Կամո Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Opel-ի վարորդ Տիգրան Մ-ն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Opel-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռոման Կ-ն, 22-ամյա Ռուստամ Հ-ն և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր