211652_close_icon
views-count1128 դիտում article-date 09:47 21-01-2020

Իրանը հայտարարում է, թե միջուկային գործարքի առջեւ դռները դեռևս բաց են․ «Ամերիկայի ձայն»

Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ առկա խնդիրը աշխարհի երկրների հետ դիվանագիտական եղանակով լուծելու դռները փակված չեն։ Այս մասին է հայտարարել Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Աբբաս Մուսավին երկուշաբթի օրն ասել է, թե Իրանը շարունակում է մնալ գործարքի կողմ։ Նրա խոսքերով, այդ պայմանագիրը Թեհրանի կողմից ոտնահարվելու մասին եվրոպական երկրների առաջնորդների հայտարարություններն անհիմն են։ Հաղորդում է «[url=https://www.amerikayidzayn.com/a/5252813.html]Ամերիկայի ձայնը»[/url]։ Հիշեցնենք, որ 2015 թվականին կնքված միջուկային միջազգային պայմանագրով հանվում էին Թեհրանի նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցները՝ ի պատասխան իրանական կողմում միջուկային գործունեությունը սահմանափակելուն։ Սակայն Իրանն աստիճանաբար հետ կանգնեց իր պարտավորություններն իրականացնելուց, երբ Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս եկավ պայմանագրից ու վերսկսեց պատժամիջոցները։ Նախագահ Դոնալդ Թրամփն այդ քայլը բացատրում է Իրանի հետ նորացված պայմանագիր կնքելու անհարաժեշտությամբ, պայմանագիր, որը ըստ նրա, պետք է ընդգրկի միջուկային գործունեությանը, Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին և Մերձավոր Արևելքում Իրանի գործունեությանը վերաբերող հարցեր։ Միջազգային պայմանգիրը ստրորագրած Մեծ Բրիտանին, Ֆրանսիան ու Գերմանիան այս ամսվա սկզին նույնպես հայտարարեցին, որ Իրանը ոտնահարում է իր ստանձնած պարտավորությունները, ինչն ավելի սրեց իրադրությունը։ Սա կարող է հանգեցնել նրան, որ նաև ՄԱԿ-ը վերսկսի պատժամիջոցներն ընդդեմ Իրանի։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ «Թրամփի գործարքը» ունի 2Օ15 թվականին կնքված գործարքին փոխարինելու ունակություն։ Սակայն Իրանի արտգործնախարարության խոսնակը երկուշաբթի օրը նորից կրկնել է, որ Թեհրանը մերժում է «Թրամփի գործարքը»։ Իրանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե Թրամփին վստահելն անհնար է, ինչի պատճառով այդ գործարքը ևս չի ունենա արժեք։

Նմանատիպ նյութեր