հիմնական կայք
Լրահոս

Կոռուպցիայի համար աշխատանքից հեռացվածը՝ նորաստեղծ մարմնի պետ. «Ժամանակ»

Կոռուպցիայի համար աշխատանքից հեռացվածը՝ նորաստեղծ մարմնի պետ. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում։


Մասնավորապես՝ որոշում է կայացվել ՊԵԿ խոշոր ու միջին, ինչպես նաև փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունները միավորել և ստեղծել մեկ վարչություն, որն էլ ղեկավարելու է խոշորի պետը՝ Արթուր Հարությունյանը, ով նախկինում Կենտրոնի հարկայինի պետն էր և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ կոռուպցիայի համար հեռացվել էր աշխատանքից։ Սակայն հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի մայիսին, նա Դավիթ Անանյանի ձեռամբ վերադարձվեց համակարգ և պաշտոնեական առաջխաղացում ունեցավ։


Նորաստեղծ մարմնի պետի տեղակալ է նշանակվելու Տիգրան Զաքարյանը, ով Սերժ Սարգսյանի նախկին օգնական Մարտին Զաքարյանի որդին է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք