211652_close_icon
views-count27579 դիտում article-date 22:13 20-01-2020

Փաստաբանական գաղտնիքին էլ հասան... Ծովինար Կարապետյան

Փաստաբան Ծովինար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ի՞նչ է կատարվում...Արդեն փաստաբանական գաղտնիք պարունակող հեռախոսային խոսակցություններն են գաղտնալսվում։ Ստացվում է, եթե ես ունեմ, օրինակ ՀՀ տարածքից դուրս գտնվող վստահորդ, ում հետ հաղորդակցվելու տարբերակը հեռախոսային խոսակցություններն են և/կամ կապի այլ միջոցներով տարվող նամակագրությունը, ապա ապահովագրված չեմ, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից հնարավոր է գաղտնալսվեմ։ Նման պայմաններում, առնվազն մտահոգիչ և անթույլատրելի է, որ այդ հեռախոսային խոսակցությունները և/կամ կապի այլ միջոցներով տարվող նամակագրությունը քրեական գործով կարող են դրվել որևէ ապացուցման ենթակա հանգամանքի հիմքում, հատկապես այն պարագայում, երբ դրանք գործով էական նշանակություն ունեցող տեղեկություններ են պարունակում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր