211652_close_icon
views-count4211 դիտում article-date 20:22 20-01-2020

Սա թող լինի մեր առաջին և վերջին զգուշացումը. Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ

Սույն թվականի հունվարի 19-ին, Երեւանի Կամերային Երաժշտության Տանը, տարածվել է մեր կազմակերպության անունը կրող կեղծ մի հայտարարություն, որում արդարացվում է ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի Հանրապետությունում տիրող անօրինությունը, թալանն ու հայաթափությունը, նույն ժամանակ քննադատության թիրախ դարձնելով ժողովրդի ազատ կամքի և արդար ընտրությունների միջոցով ձևավորված օրինական իշխանությունները: Հետևաբար, ՀՀ քաղաքական և հասարակական բոլոր ուժերին, կառույցներին և մտավորականությանը զգուշացնում ենք, որ նշյալ գրությամբ արտահայտված մտքերը, որևէ կերպ չեն աղերսվում մեր կազմակերպության սկզբունքների ու քաղաքական հայացքների հետ։ Մեզ հայտնի են արկածախնդրական այդ քայլի հեղինակները, եւ մոտ ապագայում նրանք ստանալու են իրենց արժանի պատիժը: Իսկ նրանց հովանավորներին ու խրախուսողներին զգուշացնում ենք հեռու մնալ մեր կազմակերպության անունն ու ավանդը արատավորելուց, հակառակ դեպքում, նրանք ևս, առանց երկրորդ անգամ զգուշացնելու արժանանալու են նույն ճակատագրին։ Սա թող լինի մեր առաջին և վերջին զգուշացումը։ [b] ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ[/b]

Նմանատիպ նյութեր