211652_close_icon
views-count7870 դիտում article-date 14:50 20-01-2020

Շիրակի մարզում եւս սպանդանոցների դեմ բողոքող անասնապահները ճանապարհ են փակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ կառավարության որոշումից դժգոհ են նաեւ Շիրակի մարզի անասնապահները, հայտնում է [url=https://https://news.am/arm/news/555483.html]News.am[/url]-ը։ Այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Բագրավան համայնքի բնակիչները, նրանք Բագրավան-Հայկաձոր հատվածում փակել են ճանապարհը: Նշենք, որ մի քանի հարյուր անասնապահներ այս պահին հավաքվել են Կառավարության մոտ իրենց բողոքն են արտահայտում սպանդանոցային մորթի դեմ, նրանք պահանջում են վերանայել այդ որոշումը: Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր