211652_close_icon
views-count5556 դիտում article-date 14:38 20-01-2020

«Վարչապետ ջան, ի՞նչ ես ուզում գյուղացիներից, թողեք ապրենք»․ անասնաբույծներն ու մսավաճառները բողոքի ակցիա են անում՝ ընդդեմ Կառավարության՝ սպանդանոցների մասին որոշման․ ուղիղ. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անասնաբույծները և մսավաճառները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Նրանք դեմ են Կառավարության՝ սպանդանոցներում մորթ անելու որոշման։ Անասնաբույծները և մսավաճառները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/01/20/live/3188648?fbclid=IwAR2rcZSbNptIeWYxt12O8ny946MRFSyxZYKbsjCmAzUZzuKBNmRN_28LDhs]Tert.am[/url]-ը։ Գյուղացիներից մեկը նշեց, որ այստեղից ոչ մի տեղ չեն գնա, մինչև չհանդիպեն վարչապետին։ Նա, դիմելով Ն․ Փաշինյանին, ասաց՝ «Վարչապետ ջան, ի՞նչ ես ուզում գյուղացիներից, թողեք ապրենք»։ Հիշեցնենք, որ օրերս նրանք Կառավարության մոտ դարձյալ բողոքի ակցիա էին անում։ Անասնաբույծները նշում էին, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։ Նրանք սպառնում էին, որ այսօրվանից՝ երկուշաբթի օրվանից, խանութներին միս չեն մատակարարի։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/01/20/live/3188648?fbclid=IwAR2rcZSbNptIeWYxt12O8ny946MRFSyxZYKbsjCmAzUZzuKBNmRN_28LDhs]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր