211652_close_icon
views-count57486 դիտում article-date 13:13 20-01-2020

Արտակարգ իրավիճակ Երևանում. Էրեբունի թանգարանի հարևանությամբ գտնվող մի քանի փողոցներում տիրում է գարշահոտություն. բնակիչներն ասում են. «Արգիշտի թագավորը տեսներ, մի տապանաքար էլ պատասխանատուների վրա վրա կքաշեր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 20-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին ահազանգել Էրեբունի վարչական շրջանի վարդաշեն 11 փողոցի մեծ թվով բնակիչներ, ովքեր խնդրում էին, որպեսզի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, վերջապես, կարգի հրավիրի թե «Վեոլիա Ջրին» և թե Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «30 տարուց ավելի է՝ էս խնդիրը կա։ Ում ասես՝ դիմել ենք, բոլորը «քոփի-փեյսթ» արած՝ նույն պատասխանն են տալիս՝ միջոցներ չկան։ Հետաքրքիր է, եթե միջոցներ չկան, ուրեմն մի ամբողջ թաղամասի բնակիչներ պետք է նման պայմաններո՞ւմ ապրեն։ Դիմում ես թաղապետարան, դիմում ես «Վեոլիա Ջուր», ասում են՝ մենք իրավասություն չունենք, դա մեր իրավասության մեջ չի մտնում։ Նման դարակազմիկ պատասխան, երևի, միայն Երևան չսիրող պաշտոնյաները կտան։ «Արգիշտի թագավորը կենդանի լիներ, կասեր՝ էդպե՞ս եմ ձեզ Երևան հանձնել, եթե իմ ամրոցի հարևանությամբ չեք կարող վերացնել հակասանիտարական վիճակը, չեք կարողանում բնակիչների անվտանգությունն ապահովեք, դուք ի՞նչ ղեկավար»,-կեսկատակ-կես լուրջ ասում էին բնակիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տների հարևանությամբ հոսում է Ողջաբերդի Գետառը, ու եղած կամուրջն էլ դարձել է մի իսկական պատուհաս։ Այն ոչ միայն վթարային է, այլև ամիսը մեկ-երկու անգամ ձկնորսի նման էնտեղից կամ երեխաների են հանում, կամ ավտոմեքենաներ։ Միակ սփոփանքը նա է, որ տուժածներ կան. «Հիմա ձմեռ է, գարշահոտությունը այդքան էլ չի զգացվում, բայց ամառը գարշահոտության դեմն առնելու համար երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ենք ուղեկցում բժշկական դիմակները կրած, նույնիսկ հարևանությամբ աշխատող դեղատների աշխատակիցներն ասում են. «Ձմեռը գալիս է, բժշկական դիմակներ չե՞ք տանում, էլ չենք ասում, որ մոծակներն էլ իրենց հերթին են բնակիչներին անհանգստացնում»։ Բնակիչներն ասում էին նաև. «Բազմաթիվ անգամ դիմել ենք «Վեոլիա Ջրին», «Վեոլիա Ջուրն» ուղարկում ա Էրեբունու թաղապետարան, Էրեբունւ թաղապետարանն էլ ուղարկում ա «Վեոլիա Ջուր», հետո երկուսը ուղարկում են «Փեթակ»-ի մոտ ինչ-որ կազմակերպություն, ու տենց ամեն օր։ Արդեն էնքան ենք վարժվել էդ ճանապարհների վրա, որ մթով էլ կարանք գնանք։ Հիմա արդեն մեր միակ հույսը քաղաքապետ Հայկ Մարությանն է, ով, եթե բարի կամք դրսևորի, ինչին մենք հավատում ենք, ապա էս հակասանիտարական վիճակը մեր թաղամասում կկարգավորվի։ Մենք ընդունում ենք նաև, Գետառի մեջ բնակիչներն են նաև լցնում աղբ, բայց դա էլ ունի իր պատճառները. եթե, ինչպես բազմաթիվ տեղերում, Գետառի երկայնքով ցանկապատներ լինեն՝ նաև ելնելով անվտանգությունից, բնակիչը հո հիմար չի՞՝ աղբը նետի գետը։ Մենք նույնիսկ մի քանի անգամ մեր ուժերով մաքրել ենք Գետառը, բայց կոյուղատարերը մենք չենք կարող մաքրել։ Դա պետք է անեն «Վեոլիա Ջրի» աշխատակիցները, ովքեր քան տարի է, վարպետորեն փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, ոչ մի գործողություններ չանելով կոյուղատարերի մաքրման ուղղությամբ»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Աբրահամյանի մամուլի խոսնակ Արթուր Օսիպյանը հայտնց, որ վարչական շրջանի ղեկավարը պատասխաանատվություն է հայտնել հինգշաբթի օրը՝ հունվարի 23-ին, հանդիպել թաղապետարանում բնակիչների հետ, քննարկել խնդիրները և հնարավորության սահմաններոմ բարձրացված պրոբլեմները լուծել՝ ի շահ բնակչի։ Բնակիչները հուսով են, որ այս անգամ թաղապետարանը խոսքից կանցնի գործի, հակառակ դեպքում կարող ենք հայտարարել, որ ոչինչ էլ չի փոխվել՝ թե նախկիններն են հայտնի ֆիլմի՝ Արութին Զիմզիմովի նման խաբում ին, այնպես էլ սրանք»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր