211652_close_icon
views-count3790 դիտում article-date 23:17 19-01-2020

Շախմատի տղամարդկանց Հայաստանի առաջնության ավարտից 1 տուր առաջ առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է

Հայաստանի շախմատի տղամարդկանց հոբելյանական առաջնության ավարտին մնացել է մեկ տուր: [url=https://armenpress.am/arm/news/1001865.html]«Արմենպրես»-ի[/url] հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը: Միավորը կիսեցին Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը: Այժմ առաջատարը 5,5 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է, 5 միավոր ունի Հայկ Մարտիրոսյանը: Առաջնությունը կավարտվի հունվարի 20-ին:

Նմանատիպ նյութեր