4534 դիտում
17:16 19-01-2020
Ամենապարկեշտ մարդկանցից մեկն էր, զուսպ, լուրջ, խորը, ուղնուծուծով պետականապաշտ. Սամվել Ֆարմանյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին
Հասարակական–քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։
«Գեորգի Կուտոյանի հիշատակին
Գեորգին իմ ճանաչած ամենապարկեշտ մարդկանցից մեկն էր: Զուսպ, լուրջ, խորը: Այնքան լուրջ ու այնքան խորը, որ էդ տարիքում, սովորաբար, էդպես չի լինում: Ուղնուծուծով պետականապաշտ: Մարմնի ամեն բջիջով հայ ու Հայաստանի զինվոր:
Գնաց` 39 տարին դեռ չբոլորած: Գնաց` անհայր թողնելով իր չորսամյա տղային, անամոքելի վշտի հետ մեն մենակ թողնելով իր հարազատներին:
Գնաց` խորը ափսոսանքի ու չուտվող դառնության զգացում ներարկելով իրեն ճանաչող բոլորին:
Հեռացավ ինքն իրենից, իր ժամանակից, նրա խեղդող բարքերից ու արժեքներից` սեփական արյան բաժակը պարզելով օրվա արժեքների գլխավոր մատակարարներին. թող խմեն արյան էդ բաժակն էլ` գուցե հագենան, արյան համից կենդանական բնազդով գոնե մի պահ հասկանան, որ, ախր, ուրիշինը չէ` սեփակա՜ն արյունն են խմում:
Գնաց` սեփական մահը գերադասելով այլոց տառապանքն իրենը համարելու ու դրանով ապրելու հոգին մաշող ցավից: Հեռացավ` անկարող լինելով կյանքի ու բարոյականության սեփական եկեղեցում մի անկյուն էլ թողնել երեկվա կեղծ մերձավորի անաստված գոյության համար:
Գեորգին գնաց` սթափվելու կոչելով իր ամենավերջին հենարանը` ինքնապահպանման բնազդը կորցնող ու ինքնաոչնչացման հոսանքին հանձնվող մեր հասարակությանը: Գնաց` գուժելու հնարավոր ազգային աղետը:
Մարդկային մեծագույն ողբերգություն: Աննկարագրելի, թունավոր անհամություն: Ժամանակի ու նրա բարքերի հետ կռիվ տված, բայց նրան պարտված ու էդ պարտությունը չընդունած մարդու խոսուն ճակատագիր: Իր ապրած ժամանակը, նրա ողբերգականությունը խտացնող մի լեղի պատմություն: Մեր ձայնային հիշողության խորքերում արդեն մոռացված մի կրակոց այն մասին, թե ինչպես է ժամանակը, երբեմն, անխնայաբար ոչնչացնում արժանավորին ու կործանում լավագույնին: Մամռակալած էլի մի տապանագիր էն մասին, թե ինչպես կարող է ժամանակը երբեմն սրբել-տանել ամբողջ ժողովուրդների ու փշրել նրանց ճակատագրերը:
Անգամ կենդանական բնազդով դժվար է չզգալ, որ Հայաստանում ստեղծված էս անհամ մթնոլորտը բացել է իր ամենակուլ երախը` խորտակելով մարդկանց, ընտանիքներ ու ճակատագրեր: Օդում ծայրահեղ ատելության, ներքին թշնամանքի ու ինքնաոչնչացման մահաբեր քամի է փչում: Մեզ անծանոթ, բայց մեզ արդեն կլանած քամի: Ու ոչ ոք չգիտի, թե ում կայցելի այդ քամին հաջորդը: Ով կլինի կործանված հաջորդ ճակատագիրը: Որբացած հաջորդ երեխան: Ու ամենակարևորը, ոչ ոք այդպես էլ չի իմանա` լավ, հանուն ինչի՞»:
Նմանատիպ նյութեր
7253 դիտում
21:42 18-01-2020
«Մեդիա Պաշտպան». Գեորգի Կուտոյանի մասին ռեպորտաժը խիստ քաղաքականացված էր
4860 դիտում
20:02 19-01-2020
Սա առանձին դեպք պետք է դիտարկել․ Արմեն Գրիգորյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին․ News.am
4306 դիտում
16:48 04-04-2017
Գեորգի Կուտոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է
Այս բաժնից
406 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
637 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
466 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար