211652_close_icon
views-count2016 դիտում article-date 14:03 19-01-2020

Վենեսուելայի նախագահ Մադուրոն պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի իշխանությունների հետ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է ուղիղ երկխոսության՝ ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին հայտնում է Washington Post թերթը։ Մադուրոյի խոսքով՝ երբ կառավարությունների միջև կա հարգանք, անկախ նրանից, թե որքան հզոր է Միացյալ Նահանգները, հնարավոր է հարաբերությունների նոր փուլ թևակոխել։ Նա ընդգծել է, որ նախընտրում է անմիջապես բանակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վերջինս հավելել է, որ Թրամփը «Վենեսուելայի հարցով տհաճ խորհրդականներ է ունեցել»՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, պետքարտուղար Մայք Փոմփեոն և Վենեսուելայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլլիոթ Աբրամսը։

Նմանատիպ նյութեր