211652_close_icon
views-count18227 դիտում article-date 14:31 18-01-2020

Իրանահայ երգիչ Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում

Իրանահայ երգիչ Անդի Մադաթյանը հունվարի 17-ին անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Mmassispost»-ը տեղեկացնում է, որ աստղը տրվել է Անդիի՝ շոու-բիզնեսում 40-ամյա գործունեության առիթով: Անդի Մադաթյանն Իրանից ԱՄՆ տեղափոխվել է 1970 թվականին: Նա բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբներում։ Իր երգչի ճանապարհը սկսվել է 1980-ական թվականներից, երբ հանդես եկավ Անդի և Քուրոս դուետով։ 1985-91 թվականների ընթացքում դուետը թողարկում է 4 ալբոմ: Հետագայում Անդին սկսում է մեներգչի կարիերան: Հետագայում Անդին լույս է ընծայել 15 ալբոմ, ներառյալ «And My Heart...» ալբոմը, որտեղ երգում է մի քանի լեզուներով: Նրա ալբոմները վաճառվել են միլիոնավոր օրինակներով: Այժմ երգիչն աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում՝ դառնալով իրանական առաջին արվեստագետը, ում անունը նշված է ծառուղում։ 63-ամյա միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։ Անդին նշել է, որ շատ դժվար է լինել իրանցի-ամերիկացի արտիստի կարգավիճակում: «Ինչ ես ստեղծում եմ, ստեղծում եմ իմ ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»,-ասել է Անդին:

Նմանատիպ նյութեր