211652_close_icon
views-count3114 դիտում article-date 13:25 18-01-2020

ԵՄ-ն փորձում է ստիպել Թեհրանին չխախտել միջուկային համաձանագիրը

Եվրոպական երեք երկրներ` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարել են Իրանի միջուկային համաձայնագրով նախատեսված անհամաձայնությունների կարգավորման մեխանիզմի կիրառման մասին, որոնք նախատեսված են Իրանի կողմից համաձայնագրի դրույթները խախտելո դեպքում: Երկրները հայտարարել են, որ համաձայնագիրը շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած ԱՄՆ դուրս է եկել պայմանագրից, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5248668.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Իրանը սակայն մեղադրել է եվրոպական երկրներին համաձայնագիրը խախտելու մեջ՝ ընդգծելով, որ վերջիններս չեն հակադարձել ԱՄՆ-ի ճնշումներին այն մտավախությամբ, որ Վաշինգտոնը կարող է սակագներ հաստատել եվրոպական ապրանքների նկատմամբ։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մոսավին վստահեցրել է, որ Թեհրանը կարձագանքի համապատասխանաբար եվրոպական երկրների ձեռնարկած քայլերին: Հայտնի է, որ վերոհիշյալ մեխանիզմի ակտիվացումից հետո Իրանն, ըստ համաձայնագրի, պարտավոր է 15 օրվա ընթացքում կարգավորել խնդիրները: Հակառակ պարագայում ՄԱԿ-ը կարող է սահմանել միջազգային պատժամիջոցներ, որոնք վերացվել էին 2015 թվականի պայմանագրի կնքումից հետո: ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ջոսեֆ Բորելը վստահեցրել է, որ այս մեխանիզմի հիմնական նպատակը ոչ թե պատժամիջոցների վերականգնումն է, այլ Իրանի համապատասխանեցումը միջուկային համաձայնագրի դրույթներին: Իրանը սակայն, շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրն ունի միայն խաղաղ բնույթ: Հունվարի 16-ի իր ելույթում Իրանի նախագահ Ռոհանին չի բացառել հետագա բանակցությունների անցկացումը միջազգային համայնքի հետ այս հարցի շուրջ՝ չնայած առկա բազաթիվ դժվարություններին: Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը ԱՄՆ-ը դուրս է բերել Իրանի միջուկային համաձայնագրից: ԱՄՆ ցանկանում է, որ Իրանը վերջ դնի միջուկային իր ծրագրին ու դադարեցնի Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը:

Նմանատիպ նյութեր