211652_close_icon
views-count4578 դիտում article-date 15:08 18-01-2020

Թուրքիան նախատեսում է ջրանցքով կապել Մարմարա և Սև ծովերը

Նախագահ Էրդողանի նախաձեռնած Մարմարա և Սև ծովերն իրար կապող ջրանցքի կառուցման խոշոր նախագիծը հակասական արձագանքներ է ստացել հանրության կողմից, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5248660.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Բազմաթիվ մադիկ ստորագրել են այս նախագծի դեմ հայտարարոթյան տակ: Ըստ ստամբուլցիների, այն կավերի 8000 տարվա պատմություն ունեցող Ստամբուլի մշակույթը և վնաս կհասցնի տեղի բնաշխարհին: Բացի այդ, այն չափազանց ծախսատար է, որի միջոցները ավելի արդյունավետ է օգտագործել քաղաքի սոցիալական ոլորտի ու տնտեսության բարելավման ուղղությամբ: Սակայն նախագահ Էրդողանը հակառակ կարծիքի է և ընդգծում է, որ այս ծրագրի իրականացումը անհրաժեշտություն է, քանի որ Բոսֆորը մշտապես վտանգի տակ է այստեղ հնարավոր պատահարների ու քաղաքական ճնշումների պատճառով: Հիշեցնենք, որ Բոսֆորի միջով նավարկությունը կարգավորվում է Մոնտրեի միջազգային կոնվենցիայի միջոցով: Այն աշխարհի ամենածանրաբեռնված ջրային ուղիներից է, որով անցնում են բազմաթիվ խոշոր նավեր ու նավթակիրներ: Այստեղ գրանցվել են նաև պատահարներ, որոնցից մեկի մասին հիշատակում է պրոֆեսոր Մուստաֆա Իլիչալին: Վերջինս հիշեցնում է 1979 թվականի պատահարի մաին, երբ նավթակրի վնասման արդյունքում եղան զոհեր, իսկ 100 հազարավոր տոնա նավթամթերքը լցվեց ծովն ու զգալի վնաս հասցրեց բնաշխարհին: Բնապահպաները զգուշացնում են, որ նոր ջրանցքի կառուցումը կարող է վնասել տեղական աղբյուրները և բնաշխարհը, քանի որ ջրանցքը կխառնի աղիության տարբեր աստիճան ունեցող ջրերը: Ծրագրի վերաբերյալ իր անհանգստությունն է հայտնում նաև Մոսկվան, քանի որ Մոնտրեի միջազգային կոնվենցիան արգելքներ է սահմանում Սև ծովի ջրեր մուտք գործելու համար: Ըստ թուրք նախկին դիվանագետ Միթհատ Ռենդեի, եթե Մոսկվայի համար կոնվենցիան կարևոր փաստաթուղթ է, ապա Վաշինգտոնն այս ուղղությամբ ունի իր վերապահումները, քանի որ կոնվենցիայով սահմանափակվում է ամերիկյան կողմի մուտքը Սև ծով: Այս զարգացումները հիշեցնում են նախորդ դարերում այս տարածաշրջանի ու նեղուցների վերահսկողության համար ծավալված աշխարհաքաղաքական պայքարը, որը մեր օրերում կարող է ներթափանցել նոր շրջափուլ:

Նմանատիպ նյութեր