211652_close_icon
views-count3155 դիտում article-date 11:51 18-01-2020

Էրդողանը մեղադրում է Սիրիայի կառավարությանը զինադադարը խախտելու մեջ

Օրերս տեղեկություն է տարածվել ընդդիմադիր զինյալների վերահսկողության ներքո Իդլիբի շրջանում ռազմական բախումների և Ասադի ու ռուսական օդային ուժերի ռմբակոծությունների մասին, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5249947.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Հիշեցնենք, որ Թուրքիան, որը երկար տարիներ է ձգտել իշխանությունից հեռացնել Ասադին, համաձայնության էր եկել Ռուսասատնի հետ զինադադարի պահպանման ու Իդլիբի հարցի շուրջ: Էրդողանն ասել է, որ վերջին հարձակումների արդյունքում գրանցվել են ավելի քան երկու տասնյակ զոհեր: Նա այս գործողությունները համեմատել է ահաբեկչության հետ: Ականատեսների վկայությամբ ռազմաօդային ուժերը թիրախավորել են Իդլիբի շրջանը: Մոսկվան սակայն հերքում է քաղաքացիական բնակչության դեմ օդուժի կիրառումը: ՄԱԿ-ը կոչ է արել հակամարտության կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբում՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում տուժում է տեղի խաղաղ բնակչությունը:

Նմանատիպ նյութեր