211652_close_icon
views-count11271 դիտում article-date 10:53 18-01-2020

Այդ ողբերգական դեպքը թուլացրել է մեր պետությանը և, մեծ հաշվով, նաև մեր իշխանություններին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մեր հասարակությունն, իմ կարծիքով, ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորում պետության և նրա անվտանգության հարցում: Նույն ապրիլյան պատերազմի մասին անհեթեթ ենթադրությունները, «գեղամիջի բեսեդկայի» մակարդակի մտավարժանքները բացարձակապես չեն վնասում նախորդ իշխանությանը, չեն բարձրացնում նրա հանդեպ ատելության մակարդակը (որովհետև էլ բարձրացնելու տեղ չկա), դրանք վնասում են մեր անվտանգությանն ու պաշտպանունակությանը, որովհետև որոշակի ուղերձներ են հղում հակառակորդին: ԱԱԾ-ի մասին թեթևսոլիկ խոսակցությունները, այն որպես զուտ ներքին քաղաքական «կոմպրոմատների շտեմարան» կամ քաղաքում «սատանա» հայտնաբերելու օրգան դիտարկելը, իմ կարծիքով, թուլացնում է այդ կարևորագույն կառույցը, որի հիմնական գործառույթը, հիշեցնեմ, ոչ թե կաշառակերներին բռնելն է, ոչ թե ներկա քաղաքական կոնյունկտուրային համապատասխանելն է, այլ հետախուզությունն ու հակահետախուզությունը: Վերջերս շատ էինք գրում և խոսում մեր լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների մասին, և դա առիթ էր արձանագրելու, որ «կագեբեն», այո, ահավոր կառույց էր, որը կատարել է բազմաթիվ հանցագործություններ, բայց այդ կառույցի ներսում կային ստորաբաժանումներ, որտեղ աշխատում էին Վարդանյանների նման պրոֆեսիոնալներ, որոնք մեծ դրական գործ են արել հայրենիքի և մարդկության համար: Անկախ Հայաստանի ԱԱԾ-ում «ներքաղաքական» բաղադրիչը պետք է վերանա, իսկ բուն անվտանգության մասը՝ ուժեղանա: Ես, ի տարբերություն «ֆեյսբուքյան դատավորների», չգիտեմ, թե ով և ինչու է սպանել Գեորգի Կուտոյանին կամ արդյոք դա սպանություն էր, թե ինքնասպանություն: Բայց այդ ողբերգական դեպքը թուլացրել է մեր պետությանը և, մեծ հաշվով, նաև մեր իշխանություններին: Գործը բացահայտելը պետք է լինի իշխանությունների առաջնահերթ խնդիրը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր