211652_close_icon
views-count1482 դիտում article-date 09:41 18-01-2020

Նոր ռազմավարությունը ի վիճակի՞ է փրկել արդյունաբերությունը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Արդյունաբերության քաղաքականության ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Այդ միջոցառումների ծրագրով նախատեսվում են բազմաթիվ կետեր, որոնցից են, մասնավորապես, տեխնոլոգիական ցուցահանդեսների ցուցակի հրապարակումը, արտադրողականության վերաբերյալ վիճակագրական տեղեկությունների հավաքագրումը և հրապարակումը՝ ՏՀԶԿ մեթոդաբանությանը համապատասխան, արդյունաբերական գոտիների ստեղծման և կառավարման մոդելի մշակումը և այլն: Բայց մի՞թե այս ռազմավարությունը և դրանով նախատեսված միջոցառումները ի վիճակի են ինչ-որ չափով փրկել արդյունաբերությունը, երբ իրական կյանքում տեղի են ունենում արդյունաբերության զարգացմանը խոչընդոտող իրադարձություններ, ինչպիսին էներգակիրների թանկացումն է: Ռազմավարությունը դժվար թե կարողանա փոխարինել թանկ գազին կամ էլեկտրաէներգիային»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր