211652_close_icon
views-count2851 դիտում article-date 09:17 18-01-2020

Հայաստանը նավատորմ ստեղծելու օրենսդրական հիմքեր է պատրաստում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ստեղծել ծովային նավատորմ: Այդպիսի տպավորություն կարելի է ստանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի ներկայացրած նախագծից: Փամբուխչյանն առաջարկում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում և այնտեղ ավելացնել այսպիսի կետ. «Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի Հայաստանի Հանրապետության ռեգիստրում գրանցված նավերի, օդային և ջրային այլ տրանսպորտային միջոցների վրա»: Գուցե ավելի ճիշտ կլիներ սկզբում նավատորմ ստեղծել, հետո նոր օրենքը փոխել: Չնայած օրենքը որ եղավ, նավատորմի հարցը ինքնըստինքյան կլուծվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր