5372 դիտում
09:06 18-01-2020
Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստին անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն անդրադարձել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: «168 Ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը բավականին ծանր է ընդունել Գ. Կուտոյանի մահվան լուրը, որին, մասնագիտական և մարդկային որակները գնահատելով՝ նշանակել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում:
Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Գ. Կուտոյանի մահվան դեպքն անվանել է «շատ տարօրինակ» և նիստի ժամանակ պատմել է, որ, երբ Կուտոյանն իմացել է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, ցանկություն է հայտնել ընդհատել ուսումը, վերադառնալ Հայաստան և դառնալ նրա պաշտպանական թիմի անդամ: Սակայն Ս. Սարգսյանը հորդորել է ավարտել ուսումը, հետո վերադառնալ Հայաստան:
Մեր տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը խոսել է նաև իշխանական քարոզչական դաշտի շահարկումների մասին՝ ասելով, որ երկրում անբարոյականության աստիճանը զարհուրելի չափերի է հասել՝ ամեն անգամ նոր անկումներ արձանագրելով:
Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Գ. Կուտոյանը մեկնել էր Մեծ Բրիտանիա՝ Քեմբրիջի համալսարան, մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7220 դիտում
18:51 17-01-2020
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ
1944 դիտում
21:48 17-01-2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
26197 դիտում
21:23 19-01-2020
Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին
Այս բաժնից
604 դիտում
08:16 16-04-2024
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
1150 դիտում
07:57 16-04-2024
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»