211652_close_icon
views-count272552 դիտում article-date 23:19 17-01-2020

Խոշոր ավտովթար Հրազդանում. 24-ամյա վարորդը «գոլդ» համարանիշներով X6-ով բախվել է բազալտե պարսպին. 5 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Հրազդանի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Գառնիկ Մկրտչյանը իր վարած BMW X6 մակնիշի 66 XX 006 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Շահումյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում՝ ժողովորդին հայտնի «Փոքր կալցևոյում», դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և բախվել բազալտե պարսպին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողնեը՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ա. Պետրոսյանն ու Ս. Բագրատյանը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղ ջարդոնի, քարշակով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ «Հրազդան» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո շտապօգնության մի քանի ավտոմեքենաներով բոլորը տեղափոխվել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր