211652_close_icon
views-count14769 դիտում article-date 22:53 17-01-2020

Մարդկային խնդրանք իշխանական քարոզչամեքենային՝ հետ քաշեք դիակապտությամբ զբաղվող երեւույթներին․ Արփինե Հովհաննիսյան

Մարդկային առումով անընկալելի, ցավալի ու ողբեգական է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/17/1145200/]մահը[/url]։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/3979965642029277]էջում[/url] գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ։ Հանգչես խաղաղությամբ... Հ.Գ. Մարդկային խնդրանք ունեմ իշխանական քարոզչամեքենայի պատասխանատուներին՝ առաջին պլանից հետ քաշեք ձեր դիակապտությամբ զբաղվող ու սրբություն չունեցող երեւույթներին։ Իրենք ձեր բոլորի մասին անգամ չեզոք կարծիք կազմել չեն թողնում...»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր