211652_close_icon
views-count2487 դիտում article-date 20:48 17-01-2020

Քեյնը կարող է բաց թողնել մինչև կես տարի

Վիրաբույժ Քրիս Ուիլսոնը հայտնել է, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ապաքինման ժամկետները կարող են սպասվածից ավելի երկար լինել: Հարձակվողը ազդրի վնասվածքի պատճառով վիրահատվել էր: Նշվում էր, որ նա կվերադառնա ապրիլից ոչ շուտ: «Ես ենթադրում եմ, որ նա շարք կվերադառնա 6 ամիս անց: Եթե նրան ես վիրահատեի, ապա նրա ապաքինման համար հաշվի կառնեի հաջորդ մրցաշրջանը: Ես գիտեմ, որ Քեյնի դեպքում ասել են ապրիլ կամ մայիս ամիսների մասին: Պետք է խոստովանեմ, որ շատ կզարմանամ, եթե նա այդ ժամանակ վերադառնա: Կա վնասվածքի կրկնման հավանականություն: Չափից դուրս վաղ վերադարձը կարող է մեծացնել ռիսկը, այդ դեպքում նոր վնասվածքն անխուսափելի է», ասել է բժիշկը: Եթե Ուիլսոնի կանխատեսումն իրականանա, ապա Քեյնը բաց կթողնի Եվրո-2020-ի հանդիպումները:

Նմանատիպ նյութեր