հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, այնուհետև երկաթե գովազդային սյանը. մեքենան մեջտեղից կիսվել է. կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, այնուհետև երկաթե գովազդային սյանը. մեքենան մեջտեղից կիսվել է. կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և շպրտվել տարբեր կողմեր։

Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորները, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ամբակունի Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Սաֆարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ն. Սաֆարյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

***

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սաֆարյանի և Նորայր Այվազյանի գլխավորությամբ պարզել են՝ մահացածներն են Արարատի մարզի Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի 1-ին շենքի բնակիչ՝ 18-ամյա Հայկ Սարգսյանը և նույն Բանավանի 1Ա շենքի բնակիչ՝ 18-ամյա Աշոտ Բաբայանը։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք