7241 դիտում
18:51 17-01-2020
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ եւ ողբերգական [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/17/1145200/]մահվան[/url] կապակցությամբ: Այդմասին ասված է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/317588669172510]էջում[/url] տարածված գրառման մեջ։
«Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի եւ չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլեւ բոլոր նրանցը, ովքեր երբեւէ ճանաչել են մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ եւ պարկեշտ երիտասարդին եւ պետական պաշտոնյային:
Խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին` կիսում մեծ վիշտն ու կսկիծը: Թող Աստված լույսի եւ խաղաղության մեջ պահի Գեորգիի հոգին եւ մխիթարություն ու սփոփանք պարգեւի նրա ընտանիքին:
Գեորգի Կուտոյանի հետ կատարվածի քննության ընթացքը, նկատի առնելով նաեւ պետության մեջ նախկինում նրա զբաղեցրած դիրքը, պետք է լինի մեր հասարակության ակնդետ ուշադրության եւ հսկողության ներքո»:
Նմանատիպ նյութեր
1968 դիտում
21:48 17-01-2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
5381 դիտում
09:06 18-01-2020
Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստին անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. «168 ժամ»
Այս բաժնից
478 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
481 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
517 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել