հիմնական կայք
Լրահոս

ԵԱՏՄ-ն ֆեյսբուքյան էջը կատակել է Մխիթարյանի վերաբերյալ

ԵԱՏՄ-ն ֆեյսբուքյան էջը կատակել է Մխիթարյանի վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության մամուլի քարտուղարությունը ֆեսյբուքում գրառում է կատարել` պաշտոնապես տեղեկացնելով, որ ԵԱՏՄ անդամ երկրների մարզիկները հուլիսի 1-ից լեգիոներ չեն համարվի ՌԴ տարածքում, հայտնել է Armsport.am-ը:


Գրառմանը կից, ԵԱՏՄ էջը կատակել է` հարցնելով.

«Սպասե՞նք Հենրիխ Մխիթարյանին ՌՊԼ-ում»:

Նշենք` 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում այլևս լեգիոներ չեն համարվի ԵԱՏՄ անդամ երկրների այն մարզիկները, որոնք ներկայացնում են ֆուտբոլ, հոկեյ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ջրային պոլո և խոտի հոկեյ մարզաձևերը:

Այս որոշումն ամրագրված է Ռուսաստանի սպորտի նախարարության՝ «Ռուսաստանի հավաքականներում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստների մասնակցության սահմանափակման մասին հաստատման» հրամանում:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք