հիմնական կայք
Լրահոս

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական արտադրության GLOCK տեսակի ատրճանակ. հրազենային վնասվածքն էլ եղել է քունքի մասում

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական արտադրության GLOCK տեսակի ատրճանակ. հրազենային վնասվածքն էլ եղել է քունքի մասում SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 17-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իր բնակարանում հրազենային վնասվածքից մահացած Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է GLOCK Տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, տեղի է ունեցել կրակոցը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած օպերատիվ-հետախուզական քննչական խումբն ու դատական բժիշկը Գ. Կուտոյանի հրազենային վնասվածքը ունի քունքի հատվածում, հայտնաբերվել է 4 տասնյակից ավելի պարկուճ ու գնդակ:

Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավվել է, նշանակվել է ձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն։

Տեղի ունեցածն ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տեսակի զենքը ավստրիական արտադրության է, և այն ավելի շատ օգտագործում են վարձու մարդասպանները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք