211652_close_icon
views-count3940 դիտում article-date 18:07 17-01-2020

Ուկրաինական ինքնաթիռի կործանման հարցում անհասկանալի պահեր կան. Իրանի հոգեւոր առաջնորդ

Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին այն կարծիքին Է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն անհրաժեշտ Է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես Է եկել հունվարի 17-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ինքնաթիռի հետ կապված միջադեպում անհասկանալի պահեր կան, որոնք հարկավոր Է հետաքննել, եւ անհրաժեշտ Է կանխել այդօրինակ դեպքերն ապագայում»,-ասել Է նա: Խամենեիի ելույթը հեռարձակել Է պետական հեռուստատեսությունը: Նա հավելել Է, որ «իրանցիների եւ այլ երկրների ներկայացուցիչների զոհվելը շատ ցավալի միջադեպ Է»: «Ինքնաթիռի աղետը մի իրադարձություն Էր, որը բառացիորեն այրեց իմ սիրտը»,-նշել Է Իսլամական Հանրապետության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր